Սեւանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշ է գրանցում

Սեւանա լճի մակարդակը մայիսի երրորդ տասնօրյակի սկզբում եւս շարունակում է բարձրանալ՝ գրանցելով վերջին 55 տարիների ընթացքում ռեկորդային նոր նիշ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի մայիսի 23-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 84 սանտիմետր բարձրության վրա, ինչը 24 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նուն օրվա նիշից:

Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության կողմից տրամադրված տվյալների՝ Սեւանի մակարդակի ներկա նիշն արդեն 4 սանտիմետրով գերազանցում է 1962 թվականին գրանցված նիշին:«1962 թվականից ի վեր, մինչ օրս, լճի մակարդակն այսքան բարձր նիշ չէր ունեցել ոչ մի տարվա ընթացքում»,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության մասնագետ Նշան Ստեփանյանը: Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարի արդեն Սեւանա լիճ է տեղափոխվել 50 միլիոն 416 հազար խորանար դ մետր ջուր, իսկ Հրազդանի հունով լճից բաց է թողնվել 7 միլիոն 515 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում շարունակում է դիտվել փոփոխական ռեժիմ՝ ջրի ելքերի որոշակի ավելացմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում