Վրաստանի պատրիարքը չեղարկել Է իր գահակալության 40-ամյակին նվիրված հանդիսությունները

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի գահակալության 40-ամյակի կապակցությամբ ծրագրված հանդիսավոր միջոցառումները չեղյալ են հայտարարված: Այդ մասին մայիսի 25-ին հայտնել են պատրիարքարանում:

«Հաշվի առնելով աշխարհում ստեղծված անկայուն իրավիճակը եւ Վրաստանի սոցիալական իրադրությունը, Նորին սրբություն Իլյա Երկրորդի օրհնությամբ չեղարկված են կաթողիկոս-պատրիարքի գահակալության 40-ամյակի կապակցությամբ հանդիսավոր միջոցառումները եւ ուղղափառ եկեղեցիների ղեկավարների ու մյուս պատվավոր հոգեւոր անձանց հրավիրումը Վրաստան»,-ասված Է հայտարարության մեջ:

Հունվարի 4-ին լրացել Է Վրաստանի պատրիարքի 84-ամյակը: Նա առողջական վիճակի պատճառով չեղարկել Է հանդիսավոր միջոցառումները իր ծննդյան օրվա առթիվ, ինչպես նաեւ չի կարողացել անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին ներկա գտնվել իր գահակալության 39-րդ տարեդարձին նվիրված պատարագին, որը տեղի Է ունեցել Թբիլիսիի Սուրբ Երրորդության մայր տաճարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում