Նախագահը հրամանագիր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ նշանակելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 25-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի մեկ այլ հրամանագրով գնդապետ Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ՝ երեք տարի ժամկետով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում