Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը Անգլիա է մեկնել Թուրքիայից

Անգլիայի Մանչեսթեր քաղաքում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչ Սալման Աբեդին Մեծ Բրիտանիա է մեկնել Թուրքիայից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Գերմանական հետախուզության ծառայության տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչը ահաբեկչությունից 4 օր առաջ Թուրքիայից մեկնել է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաք, այնտեղից էլ՝ Մեծ Բրիտանիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում