ԵԽ պատգամավորը ափսոսում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատը երկարաձգելու հարցում համաձայնության չհասնելու համար

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիստերն ափսոսանք է հայտնում, որ հնարավոր չի եղել համաձայնության հասնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության մանդատը երկարաձգելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը Դեյվիդ Մքալիստերն ընդգծեց, որ ԵԱՀԿ-ում նախորդ նախագահող Գերմանիան, ինչպես նաև ներկա նախագահող Ավստրիան այդ ուղղությամբ ջանքեր են գործադրել, ինչը գովելի է, սակայն ցավալի է, որ հնարավոր չի եղել համաձայնության հասնել:

«Տեղերում ԵԱՀԿ-ի ներկայությունը կարևոր գործիք է ԵԱՀԿ-ի սկզբունքները կյանքի կոչելու համար: Եվրամիությունը լիովին սատարում է այդ գրասենյակների աշխատանքին: Այս առավոտյան Երևանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում մենք մեր այս տեսակետը շատ հստակ արտահայտել ենք»,- ընդգծեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում