«Հրապարակ». Զ. Փոստանջյանի գործը դեռ Վարչական դատարանում է, մինչդեռ քաղաքապետի երդմնակալության օրն արդեն որոշված է

«Մինչ Երևանի ավագանու ընտրությունների մասնակից ընդդիմադիր «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վարչական դատարանում բողոքարկում է ընտրությունների արդյունքները, մեր տեղեկություններով, նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի ինաուգուրացիայի նախնական օրն արդեն որոշված է՝ հունիսի 12, սակայն չի բացառվում, որ այն փոխվի: Երդմնակալության արարողությունը, ըստ տեղեկությունների, չի տարբերվելու նախորդից, նորընտիր քաղաքապետի լանջաշղթան գցելու պատիվը կշնորհվի ավագանու ամենատարեց անդամին, որը, ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ կլինի ժուռնալիստների միության ղեկավար, 85-ամյա Աստղիկ Գևորգյանը: ԿԸՀ-ն, հիշեցնենք, անցած շաբաթ ամփոփեց Երևանի ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ այդմ՝ ՀՀԿ-Ն կունենա 46 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 14, «Երկիր ծիրանին»՝ 5»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում