«Փաստ». Դոն Պիպոն Հայաստան է եկել որդու հարսանիքը Երևանում կազմակերպելու համար

Մամուլն արդեն գրել է, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը Էջմիածնում ձերբակալել է զինված հանցախմբի, որը պատրաստվում էր սպանել քրեական հեղինակություն Վստրեչի Ապերին և Հռոմից նոր վերադարձած Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյան)։

«Փաստ»-ի տեղեկություններով՝ Դոն Պիպոն, ով մեծ հեղինակություն ունի Հռոմում ու խոշոր բիզնեսներ Մոսկվայում, Հայաստան է եկել որդուն ամուսնացնելու։ Ինչ վերաբերում է հարսանիքին, ապա, թերթի աղբյուրների վկայությամբ՝ Դոն Պիպոն Մոսկվայից արդեն բերել է թանկարժեք, շքեղ ավտոմեքենաներ՝ արարողությունը իրեն վայել անցկացնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում