Ցուկերբերգը գիտական աստիճան Է ստացել Հարվարդից հեռանալուց 12 տարի անց

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Հարվարդում գիտական աստիճան Է ստացել այն բանից 12 տարի անց, ինչ թողել Է համալսարանը: Այս մասին նա ինքն Է գրել Facebook-ի իր Էջում:

«Մայրի՛կ, ես քեզ ասում Էի չԷ, որ կվերադառնամ եւ աստիճան կստանամ»,- գրել Է Ցուկերբերգը Facebook-ում: Ցուկերբերգը դարձել Է իրավունքի դոկտոր:

Ապագա միլիարդատերը Հարվարդում սովորել Է 2002 թվականից: 2004 թվականին նա դարձել Է Facebook սոցիալական ցանցի հիմնադիրներից մեկը, իսկ հաջորդ տարի թողել Է համալսարանը, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրի ընկերության զարգացմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում