ՄԻԵԴ-ն ամենակարճ ժամկետում կուսումնասիրի Թուրքիայում ձերբակալված գերմանացի լրագրողի բողոքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ամենակարճ ժամկետում կուսումնասիրի Թուրքիայում գերմանական Die Welt պարբերականի ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելի գործը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի կողմից լրագրողի փաստաբան Վեյսել Օքին ուղարկված գրության մեջ:

Փաստաթղթում ասվում է նաև, որ Յուջելի բողոքն ուսումնասիրվելու է առաջնահերթ կերպով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում