Էդվարդ Ջերեջյանը ելույթ է ունեցել ԱԳՆ ղեկավարի կազմի առջև

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 25-ին արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի առջև ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախությամբ հանդես եկավ ականավոր ամերիկյան դիվանագետ, Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքրի անվան հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, դեսպան Էդվարդ Ջերեջյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Դեսպան Ջերեջյանն անդրադարձավ հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ ԱՄՆ իշխանությունների մոտեցումներին, պատասխանեց դիվանագետների բազմաթիվ հարցերի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում