Եվրոպայում Հայաստանի ՏՏ ներուժը ներկայացնող քարոզչական ավտոարշավ կանցկացվի

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանի և Ներդրումների գծով տնօրեն Ավետիք Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է հայկական առաջին պլանշետների և սմարթֆոնների արտադրող «Թեքնոլոջի Էնդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերություն, ծանոթացել զարգացման ծրագրերին։ Շրջայցից հետո «TSD»-ի ղեկավարների հետ քննարկել են Հիմնադրամի աջակցության հնարավորությունները։ Այս մնասին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

2017 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին նախատեսվում է Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ավտոարշավ անցկացնել եվրոպական 22 երկրի 37 քաղաքում։

«Պետական և մասնավոր հատվածի գործընկերության ձևաչափով պատրաստ ենք աջակցելու թիրախային 17 երկրներում ՏՏ ներկայացուցչությունների ստեղծմանը»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Ի դեպ, արդեն 4 երկրում այդպիսի ներկայացուցչություններ են բացվել:

Գործարարի հետ քննարկել են նաև ընկերության գործունեության ընթացքում առաջացող խնդիրները՝ լուծման նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում