Հայաստանը խորացնում է տարածաշրջանային համագործակցությունն աղետների ռիսկի նվազեցման ոլորտում

Մեքսիկական Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում շարունակվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանի աշխատանքային հանդիպումները միջազգային պատվիրակությունների և արտերկրի պաշտոնյաների հետ: ԱԻ նախարարը հանդիպել է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Վլադիմիր Կուվշինովի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավի ճակների նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների և փոխգործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, ինչպես նաև հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կարողությունների կիրառումն այդ ուղղությամբ:

ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հաջորդ հանդիպումը ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի օժանդակության բյուրոյի կլիմայի փոփոխության և Աղետների ռիսկի նվազեցման տնօրեն Ջո Շոյերի հետ էր:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում կյանքի կոչել Կայուն զարգացման նպատակների իրագործման հետ կապակցված ԱՌՆ գործընթացները. բացի այդ՝ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ՄԱԶԾ հետ համատեղ հյուրընկալել աղետների ռիսկի կառավարման վերաբերյալ խորհրդաժողով:

Դ.Տոնոյանը հանդիպել է նաև ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Պաոլա Ալբրիտոյի հետ: Քննարկվել են տարածաշրջանային, այդ թվում՝ անդրսահմանային համագործակցության խորացման հնարավոր տարբերակները: Քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում 2018 թ. անցկացնել ռեգիոնալ պլատֆորմի համաժողով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում