ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարները հաստատել են համատեղ վարժանքների 2018 թվականի պլանը

ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհուրդն ընդունել Է զինված ուժերի համատեղ միջոցառումների 2018 թվականի պլանը: Այդ մասին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Նախարարների խորհուրդն ընդունել Է 2018 թվականին ԱՊՀ-ի մասնակից պետությունների զինված ուժերի համատեղ միջոցառումների պլանը, որը ներառում Է համատեղ գործունեության տարբեր ձեւեր՝ հրամանատարաշտաբային վարժանքներ, ուսումնամեթոդական հավաքներ, ռազմական-պրոֆեսիոնալ վարպետության մրցումներ, ուսումնական օլիմպիադաներ եւ այլ միջոցառումներ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Նաեւ նախարարների խորհուրդը հավանություն Է տվել ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության համակարգի ֆինանսավորման հարցերին եւ քննարկել Է զինված ուժերի համար ռազմական նշանակության միասնական աշխարհատեղեկատվական հայեցակարգի կատարման ընթացքը:

ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որը նվիրված Էր նրա հիմնադրման 25-ամյակին, մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի եւ Ղազախստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, Ղրղզստանի գլխավոր շտաբի պետը եւ Թուրքմենստանի ռազմական կցորդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում