Եգիպտոսում գնդակոծվել Է քրիստոնյաների փոխադրող ավտոբուսը, կան բազմաթիվ զոհեր

Ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություների 15-ից մինչեւ 23 մարդ Է զոհվել, եւս 25-ը վերքեր են ստացել ավտոբուսի գնդակոծման հետեւանքով, որը քրիստոնյա ուխտագնացների Էր փոխադրում Եգիպտոսի Էլ Մինիայի նահանգի Սբ.Սամուիլ վանքից ոչ հեռու:

Ինչպես հայտնել Է «Ալ Յաում աս Ս աբիա» թերթի կայքը, միջադեպը տեղի Է ունեցել նահանգի առեւմուտքում գտնվող Էլ Ադվա քաղաքի մոտ՝ անապատային ճանապարհի տեղամասում, որը ձգվում Է դեպի Վերին Եգիպտոս:

Անհապաղ պատահարի վայր են ժամանել ոստիկանության ջոկատներ, ինչպես նաեւ Էլ Մինիայի անվտանգության վարչության պետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում