«Հայկական Ժամանակ». Հրանտ Մաթևոսյանի արձանը թեքվել է

«Հայկական Ժամանակ»-ի խմբակցություն ահազանգ էր ստացվել, որ արձակագիր Հրանտ Մաթևոսյանի՝ Երևանի կոմիտասի անվան պանթեոնում գտնվող մահարձանը թեքվել է և կա ընկնելու վտանգ: Այստեղ այցելելով՝ թերթը համոզվել է դրանում: Ճիշտ է՝ քանդակի տեղաշարժվածությունը միանգամից չի երևում, բայց ուշադիր հայացքը կարող է դա նկատել:

Գրողի մահարձանի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանը թերթի հետ զրույցում ասել է. «Ես տեղյակ եմ: Ոչ թե քանդակն է թեքվել, այլ պատվանդանը: Ներքևի քարը որ ծռվել է, բնականաբար քանդակն էլ հետն է թեքվել: Դա ճարտարապետի մեղքն է արդեն: Տակի բետոնը թույլ է: Ես Մաթևոսյանի կնոջը՝ Վերժինեին էլ եմ ասել՝ պիտի մի հատ «կռան» բերեք, քանդակը վերցնեք, մի կողմ դնեք, քարը՝ նույնպես, տակը ուղիղ բետոն անեք, նորից իրար վրա դնեք…»:

Լևոն Թոքմաջյանը կարծիք է հայտնել, որ եթե առաջացած խնդիրը երկար չշտկվի, արձանը կարող է ընկնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում