Ջրհեղեղի հետևանքով Շրի-Լանկայում զոհվել է 100 մարդ

Շրի-Լանկայում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 100 մարդ, ևս 99-ը համարվում է անհետ կորած: Ինչպես փոխանցում է AP-ն, բնական աղետի հետևանքով 2 հազար 900 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները: Որոնման փրկարարական գործողություններին մասնակցում են անվտանգության, ուժերը, տեղի բնակիչները, ինչպես նաև զինվորականները: Բնակիչների խոսքով, բազմաթիվ մարդիկ աղետի հետևանքով արգելափակ վել են իրենց գյուղերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում