Մարտին Սարգսյանը կարևորում է ԵԱՏՄ շուկաներ արտահանվող ապրանքների ապահովագրությունը

ԵԱՏՄ շուկա արտահանում իրականացնելու առումով առկա է ապրանքների ապահովագրության անհրաժեշտություն:Այս մասին մայիսի 27-ին «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովին ասաց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Նրա խոսքով՝ խնդիրներ կան նաև գործարքների ժամանակ վարկերի տր ամադրման հետ կապված:

«Դրանք կարևոր են, քանի որ ԵԱՏՄ շուկաներ ապրանքների արտահանման համար կարող են առաջանալ խնդիրներ, և այս դեպքում շատ կարևոր է ապահովագրությունը թե ֆինանսական առումով, և թե ֆորս մաժորային իրավիճակներում պարագայում»,- ասաց նա:

Սարգսյանը նաև նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ շուկայում ունի մեծ ներուժ գյուղատնտեսական արտադրանքների արտահանման համար: Նրա խոսքով՝ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այդ ոլորտի զարգացմանը, որը Հայաստանում կարող է նաև տնտեսական լոկոմոտիվ հանդիսանալ:

«Մենք արդյունաբերության ոլորտում խնդիրներ ունենք: Այս ոլորտում էլ հարկավոր է ընտրել այն ճյուղերը, որոնք զարգացման ներուժ ունեն: Պետք է բոլոր ուժերը ներդնել դրանց վրա, որպեսզի կարողանանք դրանք զարգացնել»,- հավելեց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում