Ռուս գործարարները լավ տեղեկացված չեն Սյունիքի ազատ տնտեսական գոտու հնարավորությունների մասին

Սյունիքի ազատ տնտեսական գոտու հնարավորությունների մասին ռուս գործարարներն այնքան էլ տեղեկացված չեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 27-ին «Եվրասիական տնտեսական միություն- Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովին ասաց ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան: Նրա խոսքով՝ գոտու հնարավորությունների վերաբերյալ ավելի շատ իրանական բիզնեսն է տեղեկացված:

«Այդ պատճառով այսպիսի համաժողովը և նման միջոցառումներն առիթ են պատմելու ծրագրերի մասին և համետեղ համագործակցության եզրեր գտնելու համար»,- ասաց Նիկիշինան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում