ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. ԵՄ պատվիրակության ղեկավար

Եվրամիությունը մեծապես սատարում է Մինսկի խմբի համանախագահների գործողություններին եւ նրանց կողմից հնչեցված վերջին հայտարարությանը: Եվրոպայի օրվա եզրափակիչ միջոցառմանը լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Մենք հավատում ենք,որ այս հակամարտության համար չկա ռազմական լուծում, եւ որ ստատուս- քվոն այլեւս հնարավոր չէ պահպանել: Մենք հավատում ենք, որ հրադադարի համաձայնագիրը պետք է հարգվի»,-ասաց դեսպանը:

Սվիտալսկին նշեց, որ Եվրամիությունը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից հետո ֆինանսական աջակցություն տրամադրել բնակչությանը: «Երբ այս հակամարտությունը լուծվի, եւ երբ խաղաղությունը վերադառնա Արցախ, Եվրամիությունը պատրաստ է զգալի գումարներով աջակցել այդ տարածքի բնակիչներին»,-ասաց նա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18-ին հանդես են եկել հայտարարությամբ։

ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ համանախագահները նշել են, որ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկության համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային։

Հետևեք մեզ նաև Telegram-ում