Զինված ուժերի զինծառայողները մասնակցել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի բարեկարգման աշխատանքներին

«Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի շրջանակում մայիսի 27-ին մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներից անմասն չեն մնացել ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմն ու զինված ուժերի զինծառայողները: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վար չությունից, Երևանն ավելի մաքուր ու կանաչապատ դարձնելու նախաձեռնության շրջանակում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներին և ծառատունկին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում