Մայիսի 27-ը մեծ ֆիդայապետ Գևորգ Չաուշի հիշատակի օրն է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մայիսի 27-ը մեծ ֆիդայապետ Գևորգ Չաուշի հիշատակի օրն է, որը հատկապես մշեցիների ու սասունցիների կողմից արդեն երկար տարիներ է, ինչ նշվում է որպես Ֆիդայատոն՝ հայ ֆիդայիների ոգեկոչման օր:

Ուրախ եմ, որ տարեցտարի ավելի ու ավելի շատ երիտասարդներ, նաև դպրոցականներ են մասնակցում Ֆիդայատոնին, ինչը, համոզված եմ, անպայման իր կարևոր հետքն է թողնելու գալիք սերունդների վրա` փոխանցելով նրանց Չաուշի ու մեր մյուս հերոսների հայրենասիրական ոգին։

Փա՛ռք մեր բոլոր ֆիդայիներին:

Հ.Գ. Ավանդույթի համաձայն միջոցառումներ են իրականացվել թե Երևանում, և թե Աշնակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում