Աշխարհում հաքերների կողմից օրական 310 հազար նոր վիրուս է ստեղծվում

Աշխարհում հաքերների կողմից օրական 310 հազար նոր վիրուս է ստեղծվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանում և Վրաստանում Կասպերսկի լաբորատորիայի տարածաշրջանի ղեկավար Արմեն Կարապետյանը: Նրա խոսքով` կիբեռհանցագործներն իրենց աշխատանքը բավական արագ են կատարում, իսկ պաշտպանվող կողմը` դանդաղ: «Կիբեռհանցագործությունների դեմ պայքարել կարելի է տեղեկացվածության բարձրացմամբ եւ գումարով»,-հավելեց բանախոսը:

Արման Կարապետյանը նշեց, որ Հայաստանում ամեն 20-րդ համակարգիչ վարակված է այս կամ այն վիրուսով, իսկ պատճառը անվտանգության կանոնները չպահպանելն է: «Երբեք մի սեղմեք անծանոթ հղման վրա, մի օգտագործեք նույն գաղտնաբառը եւ միշտ ստուգեք այն ռեսուրսները, որոնց ինֆորմացիա եք ուղարկում»,-հորդորեց նա:

Վիրուսներից զերծ մնալու համար Կարապետյանը խորհուրդ տվեց օգտվել լավ հակավիրուսից, որը միացված կլինի ինտերնետին եւ անընդհատ կթարմացվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում