«Ոսկանապատ» կայքը Ադրբեջանի կողմից հզոր DDos հարձակման է ենթարկվել

«Ոսկանապատ» վերլուծական կայքն այսօր հզոր DDos հարձակման է ենթարկվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Գրեթե 3 ժամ է` կայքը խափանված է, նորմալ չի աշխատում: Պատճառը հզոր DDos հարձակումն է, որն ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի հատուկ ծառայությունների պատասխանն է կայքում տեղ գտած մի քանի հրապարակման», – ընդգծեց նա:

Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ վերը նշված հրապարակումները բացահայտում են ադրբեջանական հատուկ ծառայությունների ձախողումները:

«Ադրբեջանի նպատակն այդ հոդվածները փակելն է, որովհետև դրանք մեծ տարածում են գտել Ադրբեջանում սոցցացների օգտատերերի շրջանում: Այդ կերպ Ադրբեջանը փորձում է հասարակությունից կոծկել իր բացթողումները», – նշեց Հրանտ-Մելիք Շահնազարյանը:

Վերջինս ասաց, որ այս պահին կայքը վերականգնելու աշխատանքներ են տարվում:

«Ժամանակ առ ժամանակ հաջողվում է մի քանի վայրկյանով հասանելի դարձնել կայքը, բայց խոսել նրա մասին, որ այն լիարժեք աշխատում է, դեռ վաղ է»,- եզարափակեց խոսքը նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում