ՀՀ Զինված ուժերը լիարժեք վերահսկում են իրավիճակն առաջնագծում. Մովսես Հակոբյան

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում իրավիճակը շարունակում է կայուն մնալ` չնայած առկա որոշակի լարվածությանը: Մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: «Թեև կա որոշակի լարվածություն, բայց դա մեզ համար որևէ մտավախություն չի առաջացնում: Այսօր զինված ուժերը լիարժեք վերահսկում են իրավիճակն առաջնագծում»,- նշեց Հակոբյանը:

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նաև հայտնեց, որ Արցախի սահմանային ուղղությունն ամբողջությամբ ապահովվել է տեսադիտարկման սարքերով։ Արցախի ուղղությունն ամբողջությամբ, իսկ հայ-ադրբեջանական սահմանը՝ մասամբ արդեն ապահովված են տեսադիտարկման սարքերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում