Պոգբան շնորհավորել է Մխիթարյանին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան շնորհավորել է Մխիթարյանին` Հանրապետության տոնի առթիվ ստացած «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի համար:

«Շնորհավորում եմ, Միկի»,-Instagram-ի Մխիթարյանի էջում գրել է Պոգբան:

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հանրապետության տոնի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի և Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում