Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ Վստահության հիմնադրամ կստեղծի

Առաջիկա երկու ամիսների ընթացքում Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ կստեղծի Վստահության հիմնադրամ։ Մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը:

«Դրա շրջանակներում նախատեսվում է իրականացնել երկու ծրագիր: Առաջին ծրագրով նախատեսվում է ոչ պիտանի շուրջ 130 զրահամեքենաների ոչնչացում: Դրանք կոչնչացվեն ՆԱՏՕ-ի շրջանակներում. դրա համար նախատեսվել է 1.3 մլն եվրոյի ներգրավում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Իսրայելյանը:

Երկրորդ մասը վերաբերում է մարդասիրական ականազերծմանը և սահմանամերձ համայնքներում մարդկանց իրազեկության մեթոդների կատարելագործմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում