«Ժամանակ». Ծառուկյանն իր խմբակցության անդամներին հավաքել է «Փարավոն»-ում ու քեֆ արել

«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ «Ծառուկյան» խմբակցությունը նախօրեին հավաքվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում և մի լավ քեֆ արել։

«Հավաքույթն, ըստ էության, շնորհակալության երեկո է եղել։ Ծառուկյանն իր խմբակցության անդամներին հավաքել է շնորհակալություն հայտնելու իրեն հավատարիմ մնալու համար։ Մանդատներից հրաժարվելու գործընթացից ըմբոստացածներին հնազանդեցնելուց հետո, ասում են «Ծառուկյան» դաշինքում որոշակի հստակություն է մտել, ինչն էլ Ծառուկյանին առիթ է տվել բոլորին քեֆի սեղանի շուրջ հավաքել»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում