«Հայկական ժամանակ». Սամվել Ալեքսանյանը Մասիվում Դալմայից մեծ մոլ է կառուցել

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Երևան քաղաքի ամենամեծ մոլն է կառուցել։

«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունը շուտով Նոր Նորք վարչական շրջանում կբացի «Մեգա Մոլ Մասիվ» անունը կրող առևտրի և ժամանցի համալիրը։ Այն իր մեծությամբ շրջանցում է «Դալմա» և «Երևան» մոլերին։

«Նոր մոլի կառուցումը սկսվել էր 2 տարի առաջ, երբ հողին հավասարեցվեց «Մասիվի շուկան»։ Նախկինում այդ շուկայում կար ծածկած շուկա, որտեղ միրգ, բանջարեղեն ու մսամթերք էր վաճառվում»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում