«Հրապարակ». ՀՀԿ-ում դեռ քննարկվում է ԱԺ 9 հանձնաժողովների փոխնախագահների հարցը

«Հրապարակ»-ում կարդում ենք. «ՀՀԿ-ում դեռ քննարկվում է ԱԺ 9 հանձնաժողովների փոխնախագահների հարցը, որը կանոնակարգվում է Դոնթի բանաձևով։ Ըստ այդմ, ՀՀԿ-ն՝ 5, «Ծառուկյան դաշինքը»՝ 2, ՀՅԴ-ն և «Ելք»-ը 1-ական փոխնախագահ կունենան։ ՀՀԿ ԳՄ նախորդ նիստում Սերժ Սարգսյանն այդ հարցը թողել է, որ որոշեն այսօր կամ վաղը, գործելու է հակակշիռների սկզբունքը՝ եթե հանձնաժողովի նախագահը «Ծառուկյան դաշինքից» է, ապա փոխնախագահը կլինի ՀՀԿ-ից։

Ի դեպ, լուրեր կան, որ բաշխումը կատարվելու է քաղաքական համաձայնությամբ։ Չի բացառվում, որ Արգամ Աբրահամյանին նշանակեն պաշտպանության, ներքին գործերի, անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ։ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն էլ, ըստ ամենայնի, սոցիալականի փոխնախագահ կնշանակվի, ֆինանսաբյուջետայինի փոխնախագահն էլ «Ելք»-ից Մանե Թանդիլյանն է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում