«Չորրորդ իշխանություն». Դոն Պիպոյի մահափորձի պատվիրատուների ցանկում է նաև Սոչիից Զորիկը

Ինչպես «Չորրորդ իշխանություն»-ը տեղեկացրել էր, նախորդ շաբաթ իրավապահները վնասազերծեցին խումբ, որի անդամները մահափորձ էին պլանավորել հայտնի հեղինակություններ Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» և Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» դեմ: Թերթը գրել էր նաև, որ իր տեղեկություններով՝ մահափորձի պատվիրատուն Արտյոմ Հարությունյանն է՝ Արտյոն Կանեվսկոն: Թերթին նոր մանրամասներ է հաջողվել պարզել:

«Չորրորդ իշխանության» աղբյուրների փոխանցմամբ՝ երեք կալանավորված քիլլերները Վանաձորից են: Նրանց պետք է միանային ևս մի քանիսը՝ բուն գործողությունների իրականացման նպատակով: Բացի այս, հայտնի է դարձել, որ Արտյոմ Կոնեվսկոն գործել է մեկ ուրիշի ցուցումով: Խոսքը Սոչիում ապրող, ազգությամբ հայ «օրենքով գող» ոմն Զորիկի մասին է: Վերջինս «առաջացել» է ռուսական քրեական հեղինակությունների միջավայրում և «օրենքով գող» է հռչակվել Սոչիում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում