Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը կալանավորվել է

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան կալանավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նա ձերբակալվել էր մայիսի 29-ին Բաթմանի օդանավակայանում: Պատգամավորը մեղադրվում է «զինված հանցախմբի անդամ լինելու» և «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու» մեջ:

Քոնջան ձերբակալվել էր նաև 2016 թվականի դեկտեմբերին, սակայն դատարանը մայիսի 3-ին նրան ազատ էր արձակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում