Թուրքական դատարանն ընդունել է Դինքի գործով նոր մեղադրականը. Գյուլենը ներառված է որպես կասկածյալ

Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը ընդունել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով ներկայացված մեղադրականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Նախկինում դատարանը երկու անգամ հետ էր ուղարկել մեղադրականը դատախազին՝ դրանցում թերությունների առկայության հիմնավորմամբ:

Մեղադրականում որպես կասկածյալ ներգրավված է 50 մարդ, այդ թվում և չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, նախկին դատախազ Զաքարյա Օզը, փակված «Զաման» պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում