AM | RU
USD
EUR
RUB

Օձունի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգումը նախատեսված է ավարտել հոկտեմբերին

Լոռու մարզի Օձուն գյուղի VI դ. Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքը նախատեսված է ավարտել հոկտեմբերի 5-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը նշեց, որ աշխատանքները պատշաճ կարգով և որակյալ իրականացվում են:

«Աշխատող մասնագետները բավական փորձառու են: Նրանցից շատերը այլ երկրներում աշխատելու առաջարկներ են ստացել, սակայն նախընտրեցին մնալ հայրենիքում և իրենց նպաստը բերել Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Շատ փորձառու վարպետներ ունենք` Համլետ Հակոբյան, Դերենիկ Հակոբյան, Թադևոսյան եղբայրներ, Գեղամ Մուրադյան, Գարեգին Մանուկյան և այլք: Բանվորական ուժը գյուղից է»,-ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

Վերականգնման աշխատանքները սկսվել են ապրիլի 4-ից: Նախատեսված է վերականգնել եկեղեցու արտաքին բաց սրահների բոլոր 6 կամարները, որոնք քանդվել էին անցած դարի 80-ական թվականներին, վերականգնել պատերը և քիվերը: Բոլոր պատուհաններին կտեղադրվեն նոր փայտե շրջանակներ և քարե լուսամուտագոգեր՝ պատրաստված հնագույն նախատիպերի օրինակով: Վերականգնողները ձեռք են բերել ներարկման արդյունավետ նյութեր, կարանախցումների համար օգտագործվում է բարդ կրաշաղախ: Տաճարի շուրջը նախատեսվում է կառուցել ջրահավաքման և ջրահեռացման համակարգ: Աշխատանքներն իրականացվում ե! ն Հայաստանի մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի կողմից հաստատված նախագծի համաձայն: Այս փուլում 63 մլն դրամի աշխատանքներ են նախատեսված:

«Նախատեսված է Հյուսիսային կամարակապ սրահը վերականգնել Հարավային կամարակապ սրահի նիշին համահունչ: Աշխատանքները բավական լավ իրականացվում են, պարզապես իմ ցանկությունն է, որպես գործող եկեղեցի, սրահներն ամբողջացվեն, որպեսզի պրակտիկ օգտագործվեն: Ցանկալի կլիներ, որ այս փուլից հետո աշխատանքների ևս մեկ փուլ լինի և սրահներն ամբողջացվեն»,-ասաց նա:

Եկեղեցու վերականգնման աշխատանքների ֆինանսավորումը կատարում է բարերար Մովսես Ձավարյանը: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Լևգուկ» ընկերությունը:

Քահանան տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքներն այնպես են կազմակերպված, որ եկեղեցու որևէ հատված փակված չէ:

«Եկեղեցու գործունեության ոչինչ չի խոչընդոտում: Մենք օրական 150-200 օտարազգի այցելուներ ենք ունենում: Փորձառու վարպետների միջոցով զբոսաշրջիկները հնարավորություն ունեն մասնակցել տեղում մաստեր կլասի, տեսնել, թե վարպետն ինչպես է ձեռքով վերականգնում»,-ավելացրեց Վրթանես քահանա Բաղալյանը:

Օձունի Սբ Աստվածածնի վերականգնման նախորդ՝ առավել մասշտաբային փուլն ընթացել է երեք տարի և հաջողությամբ ավարտվել 2014 թ.: Վերականգնվել է գմբեթն իր նախնական տեսքով և խաչով հանդերձ, հիմնովին ամրացվել են պատերը: Այս աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերվել են VI դ. զարդանախշերի դրվագներ և կղմինդրի նմուշեր: Մասնագետների կարծիքով, վաղմիջնադարյան հայոց ճարտարապետության գլուխգործոցն այսպիսով փրկվել է հնարավոր ավերումից:

Լրահոս
ՌԱՄՕ Գրուպը հակված է Հայաստանում իրականացնելու առողջապահական ներդրումային ծրագիր Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Աստանայում Արմեն Սարգսյանը հանդիպել է Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությանը Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթը հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման նախաբանն էր Արա Բաբլոյանը ցավակցել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին Նախնական հաշվարկներով «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղից հափշտակվել է շուրջ 8.5 մլն դրամ գումար Հայաստանում այս տարի ավագ դպրոցների քանակը կավելանա 5-ից 6-ով 2018 թվականին ռոբոտաշինության ոլորտում ներդրվելու է 280 մլն դրամ Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը Եվրախորհրդարանում պատգամավորները կրկին կխոսեն Արցախի մասին Երևանում նախատեսվում է պլանետարիում կառուցել ՎՏԲ բանկի վրա հարձակում գործած անձինք ատրճանակի սպառնալիքով գումար են հափշտակել. Երևանի փոխոստիկանապետը մանրամասնում է Արցախի ԱԳՆ-ն կարևորում է առաջնագծում իրավիճակի կայունացման գործում իրական ներդրումը Արցախի վերածննդի օրվա առթիվ Նախագահի նստավայրում պարգևատրում է տեղի ունեցել Մասիս Մայիլյանը վստահ է` Արցախի հետ ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին Էլեկտրոնային առողջապահության համակարգը էլեկտրոնային դեղատոմսերի մասով կգործարկվի մինչ տարեվերջ ՎՏԲ բանկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. տուժածներ չկան Լևոն Մկրտչյանը կողմ է ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանին տեսնելուն Վարդան Դևրիկյանը գիտության բոլոր ոլորտների աշխատանքները հայերեն թարգմանելու անհրաժեշտություն է տեսնում Թուրքագետը մատնանշում է Մյունխենում ՀՀ նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Դեղերի պատկանելության մեջ անճշտություններից խուսափելու համար դեղամիջոցների ցուցակները վերանայվելու են Նախագահը բանիմաց զրուցակից է. հրատարակչությունների տնօրենները Սերժ Սարգսյանին ներկայացրել են ոլորտի խնդիրները Դեղատոմսերի հին ձեւերի օգտագործումն ամբողջությամբ կբացառվի հաջորդ տարվանից Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ձգձգում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը. Արցախի ԱԳՆ Կոնստանտին Կոսաչովը բարձր է գնահատում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մյունխենում Արցախի ԱԳՆ-ն ակնկալում է Անջեյ Կասպշիկի գրասենյակի և նրա դիտարկման կարողությունների ընդլայնում Մյունխենում Հայաստանը ՀՀ Նախագահի շուրթերով խոսեց խաղաղության մասին. Շիրակ Թորոսյան Թուրքիայում քրդամետ կուսակցության նախկին պատգամավորը ձերբակալվել է Մինչև 2022 թ-ը Հայաստանը պետք է համատարած անցում կատարի ներառական կրթության. Լևոն Մկրտչյան Մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատներն ու կոդեին պարունակ դեղերը բաց կթողնվեն բացառապես դեղատոմսով Հայաստանում հնարավոր կլինի դեղերը ձեռք բերել էլեկտրոնային դեղատոմսով Նախագահ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է «Բուկինիստ» գրախանութ Այս երկիրը շախմատի ծագող աստղերի սերունդ է մեծացնում. BBC-ի անդրադարձը շախմատային Հայաստանին Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը ԱՄՆ-ում դպրոցականները երթեր կկազմակերպեն հաջակցություն զենքի նկատմամբ վերահսկողության խստացման
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan