Ֆրանսիայում վեց մարդու են ձերբակալել հակաահաբեկչական գործողության ընթացքում. BFMTV

Ֆրանսիայի ոստիկանությունն իսլամիստների կալանավորման գործողություն է անցկացրել, որի ընթացքում վեց մարդ է ձերբակալվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանական աղբյուրներ:

Գործողությունը դատախազության պահանջով անցկացվել է Փարիզի Իլ դե Ֆրանսի շրջանում, ինչպս նաեւ Բորդո քաղաքում (երկրի հարավ-արեւմուտքում): «Ձերբակալվել է չորս տղամարդ եւ երկու կին»,- ճշտել է հեռուստաալիքը:

Ձերբակալվածներից մեկը 48-ամյա տղամարդ է, որն ավելի վաղ ութ տարի գտնվում էր Գուանտանամոյի ամերիկյան հատուկ բանտում, որն ստեղծվել էր հատկապես վտանգավոր իսլամիստ զինյալներին պահելու համար,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում