ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած մի շարք օրինագծեր

Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց կառավարության հրավիրած արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին և հարակից նախագծերի փաթեթին կողմ քվեա! րկեց 55, դեմ 25,

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկեց 87 պատգամավոր, ձեռնպահ և դեմ քվեարկողներ չեղան:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:

Միաձայն ընդունվեց նաև «Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 89 պատգամավոր:

«Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին և հարակից օրենքի նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 58, դեմ՝ 11 պատգամավոր, ձեռնպահ՝ 19 պատգամավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում