Պենտագոնը նոր հետախուզական ստորաբաժանում է ստեղծում Եվրոպայում

Պենտագոնն աշխատում է «հետախուզության տեխօժանդակության ծառայության» ստեղծման վրա, որը կգործի Բալկաններում եւ Արեւելյան Եվրոպայում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է RT-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պետգնումների պորտալում զետեղված պարտավորագիրը:

Փաստաթղթի համաձայն՝ հունիսին խմբին կես տարով կուղարկեն Եվրոպա: Ստորաբաժանումը կտեղաբաշխեն Գերմանիայում, Իտալիայում եւ Կոսովոյում: Ըստ որում հայտամրցույթում նշված է, որ ծառայության պատասխանատվության գոտին կտարածվի նաեւ Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի եւ Մերձբալթիկայի երկրների վրա:

Նոր ծառայության խնդիրների մեջ կմտնեն հետախուզական տվյալների վերլուծությունը, հետախուզական գործողությունների պլանավորումն ու իրականացումը, ինչպես նաեւ տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովումը, շահագործումը, տեխնիկական սպասարկումը եւ օժանդակումը: Ամբողջ ստացված տեղեկատվությունը ստորաբաժանումը կուղարկի անմիջականորեն Պենտագոնի ղեկավարությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում