Քաբուլում տասնյակ մարդիկ են զոհվել Գերմանիայի դեսպանատան մոտ իրականացված պայթյունից

Տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրից ավելին վիրավորվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Պաժվակ» գործակալությունը:

«Տասնյակ մարդիկ են զոհվել, եւս ավելի քան 100-ը վիրավորվել Քաբուլում տեղի ունեցած պայթյունից»,- ասված է գործակալության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, հայտնել էր 60 վիրավորների մասին: Իր հերթին «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, վկայակոչելով աֆղանիցի պաշտոնյաների, հայտնել է որ պայթյունի հետեւանքով 50 մարդ Է «սպանվել ու վիրավորվել»:

Քաբուլում ուժգին պայթյունը որոտացել է մայիսի 31-ի առավոտյան նախագահական պալատից եւ օտարերկրյա դեսպանատներից ոչ հեռու: Բազմաթիվ շենքեր վնասված են, կոտրվել են դրանց պատուհաններն ու դռները: Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը, հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել Գերմանիայի դեսպանատան մոտ: Պայթել ականապատված ավտոմեքենա: Պայթյունի հետեւանքով նաեւ վնասվել է Քաբուլում Սինհուա գորակալության բյուրոյի շենքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում