Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը երբեք չի թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ

Արցախի Հանրապետությունը հերքում է Ադրբեջանի բնակավայրերի ուղղությամբ հայկական կողմից կրակ բացելու մասին տեղեկատվությունը: Արցախի Պաշտպանության բանակը երբեք չի թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ: Այս մասին նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Ադրբեջանը վարում է նենգ քաղաքականություն, գրեթե միշտ բնակավայրերի մոտ տեղակայում է իր տարբեր ստորաբաժանումները, հրետանին, որտեղից էլ կրակում է մեր դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը երբևէ որևէ քաղաքացիական օբյեկտի չի թիրախավորում: Եթե այդ ռազմական օբյեկտները շատ մոտ են հիվանդանոցներին կամ քաղաքացիական այլ օբյեկտներին, ապա չենք էլ կրակում այդ ուղղությամբ: Ադրբեջանի նման քաղաքականությունը ցույց է տալիս, որ նա ուզում է իրականացնել որևէ ահաբեկչական գործողություն ու ցույց տալ, թե տեսեք՝ Արցախն է անում, և փորձել ինչ-որ ձևով արդ! արանալ: Կրկնում եմ, մենք երբևէ որևէ քաղաքացիական օբյեկտ չենք թիրախավորել՝ ի տարբերություն իրենց»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Դավիթ Բաբայանի խոսքով, եթե Ադրբեջանը չէ հրադադարի ռեժիմը խախտող է, այդ դեպքում ինչու չի համաձայնվում, որ սահմանին դիտորդների թիվն ավելանա: Այնինչ հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ կողմ է դրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում