Քաբուլում պայթյունից վիրավորվել Է Իրանի դեսպանը, զոհվածների թիվը հասել Է 90-ի

Աֆղանստանում Իրանի դեսպանը վերքեր Է ստացել մայիսի 31-ի առավոտյան Քաբուլում նախագահական պալատից եւ Գերմանիայի ու Իրանի դեսպանատներից ոչ հեռու տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով, ինչի մասին հայտնել Է «Էրեմ նյուզ» լրատվական պորտալը՝ հղում անելով «Իաթիմադ» իրանական թերթին:

«Իրանի դեսպան Մոհամադ Ռեդա Բարխամին վերքեր Է ստացել, վնասվել Է դեսպանության շենքը»,- հրատարակությունը մեջբերում Է անում իրանական թերթից: Նշվում Է, որ դեսպանության մնացած դիվանագետներն ու աշխատակիցներն «անվնաս» են:

Տեղեկացվում Է, որ վնասվածքներ են ստացել Իրանի ռադիոյի եւ հեռուստատեսության եւ ԻՌՆԱ պետական լրատվական գործակալության շենքերը: Պայթյունը, նախնական տվյալներով, տեղի Է ունեցել Քաբուլում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության շենքից հարյուր մետր հեռավորության վրա: Ըստ վերջին տվյալների, պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է առնվազն 90-ի, տուժել Է ավելի քան 350 մարդ:

Աֆղանստանի ՆԳ նախարարության նախնական վարկածի համաձայն՝ պայթեցվել Է ականապատված ավտոցիստեռն: Ինչպես սոցցանցերում հայտնում են ականատեսները, տուժածների մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են: NHK ճապոնական հանրային հեռուստատեսության տվյալներով՝ տուժել են Ճապոնիայի դեսպանության երկու աշխատակիցներ, որոնք թեթեւ վերքեր են ստացել: Պայթյունից տուժել Է «Սինհուա» գործակալության շենքը, պայթյունի ալիքից կոտրվել են առաջին հարկի պատուհանների ապակիները:

Ֆրանսիայի եվրոպական գործերի նախարար Մարիել դե Սառնեզը Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել Է, որ պայթյունը վնաս Է հասցրել Ֆրանսիայի դեսպանատանը: «Նյութական վնաս Է հասցվել Քաբուլում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանատներին: Ներկայում տվյալներ չկան այն մասին, որ Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներից որեւԷ մեկը տուժել Է»,-ասել Է նախարարը:

Քաբուլում իրականացված պայթյունի պատասխանատվությունն առայժմ չի ստանձնել երկում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում