ԱՄՆ-ի Սենատն առաջարկել Է ընդլայնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի երկու անդամներ հանդես են եկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների խստացման նախաձեռնությամբ՝ Ուկրաինայի եւ Սիրիայի նկատմամբ նրա քաղաքականության, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների «կիբեռհամակարգեր ներխուժման» պատճառով:

Այս մասին հայտնել Է Bloomberg-ը: Առաջարկությունը ներկայացրել են Սենատի բանկային կոմիտեի ղեկավար Մայք Քրեփոն՝ Այդահոյից, եւ կոմիտեում ավագ դեմոկրատ Շերոդ Բրաունը՝ Օհայոյից: Նրանց խոսքով՝ օրինագիծն ուղի կբացի նոր «լայնընդգրկուն» պատժամիջոցների սահմանման համար, որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի տնտեսության ճյուղերի դեմ, ներառյալ հանքարդյունահանման, մետաղագործական ճյուղերը, ինչպես նաեւ երկաթուղիները:
Փաստաթուղը նախատեսում Է կատարողական հրամանագրերում հիշատակված պատժամիջոցների կոդավորում եւ խստացում: Խոսքը վերաբերում Է այն սահմանափակիչ միջոցներին, որոնք ազդում են ռուսական Էներգետիկական նախագծերի եւ տնտեսության հանգուցային հատվածներում պարտքի ֆինանսավորման վրա:

«Չնայած գոյություն ունեցող պատժամիջոցներին, Ռուսաստանը նախկինի պես թշնամական, կամակոր տերություն Է, որը ծավալում Է իր ռազմական գործունեությունը՝ կապված կիբեռ-տեղեկատվական լրտեսության հետ եւ առաջնորդվում Է տնտեսական մարտավարությամբ, որը միտված Է այն բանին, որ վնաս հասցնի ԱՄՆ-ին եւ սեպ խրի Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների միջեւ»,- ասված Է կոմիտեի հայտարարության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում