ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները կարող են ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Եվրոպայում. TBS

ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչներն այժմ բանակցություններ են վարում ոչ պաշտոնական կոնսուլտացիաների կազմակերպման շուրջ, որոնք կարող են անցկացվել արդեն այս շաբաթ Հյուսիսային Եվրոպայի երկրներից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 1-ին հայտնել է TBS ճապոնական հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ կոնսուլտացիաներին կարող են մասնակցել ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության եւ ամերիկյան պահպանողական հետազոտական հիմնադրամի ներկայացուցիչները, որը, ինչպես պնդվում է, մոտ է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին:

Այդ հանդիպմանը, հեռուստաընկերության տվյալներով, քննարկվելու է երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի չորս քաղաքացիների հնարավոր ազատման հետ կապված հարցեր, որոնք այժմ բանտարկված են ԿԺԴՀ-ում:

Անցած ամսին, ինչպես նշում է TBS-ը, երկու երկրների ներկայացուցիչների միջեւ ոչ պաշտոնական շփումներ են եղել Օսլոյում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում