Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը հակառակորդի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության արգասիքն է. ԱՀ ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը քիչ առաջ հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե իբր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն ընդունեք որպես տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության հերթական արգասիք:
Առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում