Եվրասիական տնտեսական գործընկերությունը չի սահմանափակվելու ՉԺՀ-ի եւ ԵԱՏՄ-ի համագործակցությամբ

Եվրասիական տնտեսական գործընկերությունն կսկսվի Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) եւ Չինաստանից, բայց բաց կմնա այլ գործընկերների միանալու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:

«Մենք ՉԺՀ-ի հետ բանակցություններ ենք սկսել Եվրասիական տնտեսական գործընկերության շուրջ: Մենք գտնում ենք, որ այդ գործընկերությունն սկզբում պետք է ձեւավորվի Չինաստանի եւ ԵԱՏՄ-ի մեջ մտնող երկրների միջեւ: Այնուհետեւ այդ գործընկերությունը կբացվի միանալու համար»,-ասել է նա Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ-2017) շրջանակներում ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի նստաշրջանում, որը նվիրված էր գլոբալացմանը:

«Մենք հուսով ենք, որ ամբողջ եվրասիական մայրցամաքում դա կլինի մեծ, լայն ինտեգրացիոն միավորում: Այն կլինի բավականին ճկուն»,-հավելել է ՌԴ առաջին փոխվարչպետը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում