Հայաստանում եւ Արցախում մեկնարկել են միասնական քննությունները

Հայաստանում եւ Արցախում հունիսի 2-ին մեկնարկել են միասնական քննությունները` կենսաբանություն, աշխարհագրություն եւ համաշխարհային պատմություն առարկաներից: Բոլոր քննական կենտրոններում քննությունները մեկնարկել են 09.30-ին: «Հայաստանում գործող 13, Արցախում՝ 2 քննական կենտրոններից առայժմ ոչ մի բողոք չենք ստացել քննությունների ընթացքի վերաբերյալ»,-«Արմենպրես»-ին ասել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը:

Իսպիրյանի խոսքով` կենսաբանություն առարկայի մասնակիցների թիվը 1171 է, աշխարհագրություն առարկայից՝ 271, իսկ համաշխարհային պատմություն առարկայի քննությանը մասնակցում է 88 դիմորդ:

Արցախում միասնական քննություններին կենսաբանություն առարկայից մասնակցում է 63 դիմորդ, աշխարհագրություն առարկայից 18, իսկ համաշխարհային պատմություն առարկայից 5 դիմորդ:

Միասնական հաջորդ քննությունը կկայանա հունիս 6-ին Հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում