Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Զուլում Գրիգորյանին հոբելյանի կապակցությամբ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Զուլում Գրիգորյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ, մաղթել առողջություն, արևշատություն և նոր ձեռքբերումներ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Դուք գեղանկարչության մեծ վարպետներից եք, տաղանդավոր արվեստագետ, որի բարձրարժեք ստեղծագործությունը հարստացնում է հայ կերպարվեստը՝ աշխարհն ու հայրենիքը, մարդն ու բնությունը պատկերող կտավներով:

Ձեր գեղանկարների հոգեբանական խորությունն ու ներքին դրամատիզմը հուզում են արվեստասերներին, իսկ հայրենի եզերքին, հայ մարդուն ձոնված Ձեր գործերը նոր խոսք ու գեղագիտական նոր մոտեցումներ են մեր կերպարվեստում»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում