ANCA-ն կոնգրեսին կոչ է անում` շարունակել Արցախում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի Կոնգրեսում արտաքին հատկացումների հարցերով զբաղվող օրենսդիրները շարունակեն օգնություն տրամադրել Արցախի Հանրապետությանը:

ANCA-ն ամեն ինչ անում է, որ 2018 ֆինանսական տարվա օրինագծում ներառվի ԱՄՆ կողմից երկար ժամանակ ֆինանսավորվող Արցախի տարածքների ականազերծման ծրագիրը: Այն իրականացնում է «HALO Trust» ոչ պետական կազմակերպությունը, որը Կոնգրեսի աջակցությունը ստանալու դեպքում իր առաքելությունը կավարտի 2020թ.:

ANCA-ի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը նկատել է, որ տարածքների ականազերծման հարցում գործի մեծ մասն արդեն արված է, ինչը հնարավորություն է տվել բազմաթիվ կյանքեր փրկել: Սակայն, նրա խոսքով, դեռ շատ անելիքներ կան: «Մենք ակտիվ համագործակցում ենք Ներկայացուցիչների պալատի և Սենատի արտաքին հատկացումներով զբաղվող օրենսդիրների հետ, որպեսզի երաշխավորենք 2018 ֆինանսական տարվա օտարերկրյա օգնության մասին օրինագծում Արցախի ականազերծման ծրագրին անհրաժեշտ օգնության տրամադրման ներառումը»,-նշել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում