Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում`

Հունիսի 3-6-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 7-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հունիսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 12-17 մ/վ արագությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում