Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում հոլանդական «Այաքս»­-ի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է անգլիական ակումբի մայիս ամսվա լավագույն գոլ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հարցմանը մասնակցած երկրպագուների 68 տոկոսը քվեարկել է Հենրիխ Մխիթարյանի գոլի օգտին: 

Երկրորդ հորիզոնականում Ջոշ Հարոպի գոլն է` խփված «Քրիսթալ Փելեսի» հետ խաղում, որի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցած երկրպագուների 21 տոկոսը:

Իսկ երրորդ տեղում Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ խաղում Մարկուս Ռեշֆորդի` իսպանական «Սելտայի» դարպասն ուղարկած գնդակն է: Ռեշֆորդի գոլի օգտին քվեարկել է քվերակությանը մասնակցածների 8 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում