Թանգյանը մտադիր է միջազգային ռոք փառատոն կազմակերպել Հայաստանում

System of a Down ռոք խմբի երգիչ, հասարակական գործիչ Սերժ Թանգյանը մտադիր է Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն կազմակերպել: Այս մասին նա ասել է AFP գործակալությանը տված հարցազրույցում:

Սերժ Թանգյանը հայտնել է, որ գաղափարը դեռ նախնական փուլում է, սակայն հույս ունի, որ հնարավոր կլինի Հայաստանն ինտեգրել եվրոպական ամառային փառատոնների ծրագրերում, ինչը հնարավորություն կտա արեւմտյան խմբերին այցելել նաեւ Երեւան:

«Միշտ երազել եմ Հայաստանում նման միջազգային փառատոն հիմնելու մասին: Հայաստանը, որը հետաքրքիր ուղղություն չէ արևմտյան արտիստների համար, կարող է ներգրավվել Եվրոպական ամառային փառատոնում, ինչի շնորհիվ տարբեր խմբեր կարող են գալ Հայաստան»-ասել է Սերժ Թանգյանը:

Անդրադառնալով 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում անցկացված System of a Down խմբի համերգին՝ ռոք երգիչն ընդգծել է. «Տեսնելով համերգին ժամանած երիտասարներին՝ պատմութունը պատեց ինձ`  տատերիս ու պապերիս հիշեցի: Այնպիսի զգացողություն ունեի, որ մեր ամբողջ կարիերան կառուցվել է այս համերգը տալու համար»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում