Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ

Ինչպես տեղեկացրին Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուր 300 անգամ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետեր և հաստոցավոր հակատանկային նռնականետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում